Սպիտակ տունը հաստատել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի իր սահմանած ժամկետներում: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է NEWSMAX-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում ասել է, որ այս պատերազմը սարսափելի է և պետք է ավարտվի:

«Ես կարծում էի, որ մենք երեք անգամ անընդմեջ պայմանավորվել ենք այդ մասին, և միգուցե նա ցանկանում է փորձել այդ ամենը վերցնել իր վրա։ Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի»,-ասել է Թրամփը:

Նա հայտարարել է, որ եթե հակամարտությունը շարունակվի, ապա ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը որպես համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել էր օգոստոսի 8-ը:

Տեսանյութեր

Լրահոս