. Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին Երկաթուղայինի օրվա առիթով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Արագածոտնի մարզի, Արագածոտն համայնքի, Արագածոտն գյուղի բնակիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրների մասին:
2014 թ. օգոստոսի 3-ին սկսվեց «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանությունը, որը 1915թ. հայերի ցեղասպանության կրկնությունն է՝ 1 դար տարբերությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-29-ը։
Թուրքական «Բայքար» ընկերության նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է «Բայրաքթար Քըզըլելմա» անօդաչու կործանիչի սերիական արտադրության մեկնարկի մասին և հաստատել այն հաջորդ տարի շահագործման հանձնելու ծրագրերը։
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
վերջին օրերին սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Telegram-ում, բացվել և աշխատում են Սամվել Կարապետյանին նվիրված տարբեր էջեր և խմբեր։
«Կրասնոդար» ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր հեռանալու մասին լուրերը, գրում է armsport.am-ը:
Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ, այլ նաև՝ քաղաքային իշխանության վարչական ձախողման արդյունք։
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցով մեկնել է Պակիստան, որտեղ մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, հայտնում է Mehr-ը։
Ֆիզիոթերապիան հիմնական ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցությունն է օրգանիզմի վրա։ Դրա մեջ մտնում են հոսանքները, լույսը, ջուրը, ցեխաբուժությունը, ուլտրաձայնային թերապիան։ Կիրառվում է հենաշարժիչ համակարգի, մկանացավերի, ինչպես նաև նյարդաբանական ցավերի դեպքում, երբ դեղորայքով հնարավոր չի լինում կարգավորել։ Հոդացավերի, մեջքի ցավերի, շնչառական համակարգի հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիալ ասթմա) ժամանակ ևս կիրառվում է։ Ուժեղացնում է իմունիտետը, և հիվանդներն ավելի արագ են վերականգնվում։
Աֆղանստանի վարչապետի վարչական տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին նախատեսում է օգոստոսի 14-ին այցելել Քաթարի մայրաքաղաք Դոհա, հայտնում է Ariana News-ը։
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սամվել Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վաչագան Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, դատելով օդանավակայանի առցանց ցուցատախտակից, Երևանի ժամանակով ժամը 09:00-ից ավելի քան 30 չվերթի մեկնում է հետաձգվել։
Հարցազրույցում արտահայտած մնացած բոլոր մտքերի համար՝ այդ թվում, որ այսօր քաղաքական դաշտում իբր ձևավորված են ընդամենը երկու մեծ ընդդիմադիր միավոր՝ «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի՝ նոր ստեղծվող ուժը, պարոն Քոչարյանին, թերևս, պետք է շնորհակալություն հայտնել։ Մարդը վերջապես անկեղծ բարձրաձայնեց՝ իր ձգտումների, նպատակների ու (նախապես ներողություն եմ խնդրում այս բառն օգտագործելու համար) երազանքների մասին։
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում ավարտվել է 32-րդ միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC 2025): ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի 3-րդ կուրսի ուսանողներ Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանը արժանացել են ոսկե, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Ստեփան Գևորգյանն ու ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
Պաղպաղակն ու գազավորված զովացուցիչ ըմպելիքներն ամառային սեզոնի ամենաշատ սպառումն ունեցող սննդային ապրանքներն են։ Սպառողները մեծ մասամբ երեխաներն են, ուստի փորձեցինք մասնագետից պարզել՝ որքանո՞վ են դրանք անվտանգ, արդյոք դրանց անվտանգության նկատմամբ վերահսկողություն կա՞։
Շատերը կասեն, թե Փաշինյանը Time out է վերցրել իր պլանավորումների վերախմբագրումների համար և կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշվի առնելով նշեմ մեկ հանգամանք:
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում գերմանա-հոլանդական կորպուս ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։
Ավելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում:
Իրանի հետախուզության օպերատիվ աշխատակիցները բացահայտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների, հրամանատարների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների ամբողջական տվյալները, որոնք հունիսին մասնակցել են երկրի դեմ Իսրայելի պատերազմին, գրում է Mehr-ը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ վայր չի դնի զնեքը մինչև անկախ Պաղեստինի պետություն չստեղծվի. այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, հայտարարել է խմբավորումը:
Թբիլիսիի 2025 թվականի բյուջեն ավելացել է 77 միլիոն լարիով՝ հասնելով 2.35 միլիարդ լարիի։
ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը:
Վթարի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 20։32-ին, դեպքի վայր եմ մեկնել 2 մարտական հաշվարկներ։
ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով չորս մարդ Է տուժել, ամբողջովին ավերվել է մի սեփական տուն: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը Telegram ալիքում։
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։