Բաժիններ՝

Ուկրաինան հետախուզում կհայտարարի զինկոմիսարիատ չներկայացած կին բուժաշխատողների նկատմամբ

Ուկրաինայում զինկոմիսարիատ չներկայանալու համար կին բուժակների նկատմամբ հետախուզում կհայտարարվի։ Այս մասին «Կիև 24» հեռուստաալիքի եթերում ասել է ուկրաինացի փաստաբան Եկատերինա Անիշչենկոն:

«Եթե կինը 60 օրվա ընթացքում չներկայանա ռազմաբժշկական հանձնաժողով, նրա նկատմամբ արձանագրություն կկազմվի և հետախուզում կհայտարարվի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ընդգծել է իրավաբանը, Ուկրաինայի զինված ուժերում չկան գենդերային հատկանիշների վրա հիմնված բացառություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ RT-ն գրել էր, որ բժշկական կամ դեղագործական կրթություն ունեցող ուկրաինացիներին ավտոմատ կերպով զինվորական հաշվառման կհանձնեն առանց անձնական ներկայության:

Գերագույն ռադայի պատգամավոր Գեորգի Մազուրաշուն հայտնել է, որ այսպես կոչված երիտասարդական պայմանագրով Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրած 18-24 տարեկան անձանց թիվը սպասվածից զգալիորեն պակաս է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս