Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների և հոգևորականների հասցեին՝ նշված հայտարարության մեջ ներկայացված պիտակումները դիտարկում ենք իշխանության յուրացմանն ուղղված քաղաքական արշավի համատեքստում, որի նպատակն է լռեցնելու այլակարծությունը, արգելակելու խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և պատժելու քաղաքական ընդդիմախոսներին՝ արդարադատության համակարգն օգտագործելով որպես գործիք։
«Հա, չէ, կտրած-կպցրած բան չկա, ոնց կարելի էր կասկածել սիվիկ-իրավապահների պարկեշտության վրա։ Կից նկարներում քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունների հաջորդական հատվածներ ու գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած հրապարակային միջնորդագրից հատվածները:
Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ խորհուրդ եմ տալիս հավաքի վայրի մոտակայքում մեքենա չկայանել, քանի որ նման դեպքերում հաճախ ոստիկաններին ապօրինի հրահանգ է տրվում «կալանավորել» օրինական ձևով կայանված մեքենաները, իսկ հետո երկար ժամանակ չվերադարձնել դրանք։
Հիշեցնենք, որ այսօր օկուպացված Ստեփանակերտում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Իրանի և Թուրքիայի նախագահները:
#ՈՒՂԻՂ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՊԼԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք պլանավորված էին Մոսկվայում, բայց անորոշ ժամանակով հետաձգվել էի ԱՄՆ-ի խնդրանքով, մնում են անորոշ վիճակում:
«Այս հանդիպման՝ Հանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում անցկացումը հատուկ նշանակություն է հաղորդում գագաթնաժողովին։ Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»։
Երևանում մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի: Կարապետյանի աջակիցներն ու հասարակ քաղաքացիները հավաքվել են Դիանա Աբգարի (Seasones-ի) այգում, որտեղից երթով շարժվելու են դեպի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է գործարարը:
Իսրայելական ուժերը պարբերաբար հարձակումներ են իրականացնում սիրիական տարածքների վրա՝ հայտարարելով, թե դրանով փորձում են վերացնել Իսրայելի նկատմամբ ցանկացած սպառնալիք։
Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար: Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին:
Ավելի ուշ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման համար։
Այս օգնության փաթեթը միանում է մարդասիրական օգնությանը, որ Իսրայելը տրամադրել է Ուկրաինային 2022 թ. փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։ Որպես այս օգնության մաս՝ Իսրայելը գործարկել է «օդային և ցամաքային կամուրջներ» դեպի Ուկրաինա՝ մատակարարելով սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը
ՇԱՏ ՎԱԽԵՆԱԼՈՒ Է. Եթե «միջանցքը» տան, մեր գյուղում մարդ չի մնա
«Եթե ես այստեղ լինեի, կընդունեի նրան և անձամբ կասեի իմ առարկությունները։ Բայց ես այստեղ չէի։ Բայց սա այնպիսի խնդիր չէ, որը կարող է վստահվել ուրիշին։ Մենք այս վերաբերմունքը ճիշտ համարեցինք։ Մենք լուռ բողոքի ակցիա անցկացրինք, և պարոն Փաշինյանը հասկացավ դա»։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ է նախատեսված՝ մինչև նրա կալանավայր՝ Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ, ի դեպ, այս պահին կալանքի տակ են պահվում նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները՝ Բագրատ և Միքայել սրբազանները։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքը և երթը արտոնված է։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակին, ծավալներին առնչվող հարցեր։ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը նա գնահատել է լուրջ։
Իրանի նախագահը հայտարարել է, որ 12 օրվա ընթացքում գրոհներ են իրականացվել խաղաղ բնակիչների և ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա:
Միջանկյալ նշենք, որ Քիրքուկի Ալթունքյոփրու վարչական շրջան, որը խիտ բնակեցված են թուրքմեններով, ղեկավար է փոխվել։ Թուրքմենները նշում են, որ իրենք մեկուսացվել են տեղական ինքնակառավարումից ու այդ պատճառով կազմակերպել են բողոքի ակցիա և փակել Քիրքուք-Էրբիլ մայրուղին։
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Այս մասին 168.am-ին հայտնում են դատական դեպարտամենտից։
«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի կողմից հունիս ամսին հրապարակված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների և բլոգերների թիվը 29 է։ Եվրոպայի խորհրդի՝ «Լրագրողների անվտանգության հարթակի» տվյալներով՝ ներկայումս ազատազրկված լրագրողների թիվը հասնում է 36-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում՝ 2001 թվականից՝ Ադրբեջանի այդ կազմակերպությանն անդամակցելուց ի վեր:
Ի՞նչու է դա կատարվել։ Պարզ է՝ «ակադեմիական նպատակ» արտահայտությունը ընդամենը պատրվակ է եղել տարածքը պետական գրպանից վերցնելու, ապա օլիգարխիկ կամ իշխանական շրջանակներին հանձնելու համար։
ՔՊ կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվության գործով քրեական վարույթ էր նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդումների հիման վրա։ Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։
Թուրքիայի զինված ուժերը Քոնիայում անցկացնում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները։ Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի օդային նախազգուշացման ու կառավարման համակարգերը, Բուլղարիան, Բրազիլիան, Մալազիան։ Մալին և Նիգերիան էլ մասնակցում են դիտորդի կարգավիճակով։