Բաժիններ՝

Իսրայելական ուժերը խուզարկություններ են իրականացրել սիրիական մի քանի շրջաններում

Իսրայելական ուժերը վեց մեքենայով ներխուժել են Սիրիայի Դարաայի նահանգում գտնվող Յարմուքի մի քանի շրջաններ և խուզարկություններ իրականացրել: Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերին պատկանող 3 ուղղաթիռներ վայրէջք են կատարել մայրաքաղաք Դամասկոսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Յաֆուր շրջանում:

Իսրայելական հատուկ նշանակության զինվորականները խուզարկություններ են իրականացրել տարածքում գտնվող նախկին իշխանություններին պատկանող ​​գվարդիայի բազայում: Գործողությունը տևել է մոտ հինգ ժամ, որից հետո իսրայելական զինվորականները ուղղաթիռով լքել են Սիրիայի տարածքը։

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, իսրայելական բանակի զինվորականները հարձակվել են Կունեյտրայի  շրջանի ֆերմայի վրա և ձերբակալել երեք քաղաքացու։ Թել Ավիվը պնդել է, որ նրանք առնչություն ունեն Իրանի հետ։ Սիրիայի քաղաքացիները ձերբակալվելուց մի քանի ժամ անց ազատ են արձակվել։

Իսրայելական ուժերը պարբերաբար հարձակումներ են իրականացնում սիրիական տարածքների վրա՝ հայտարարելով, թե դրանով փորձում են վերացնել Իսրայելի նկատմամբ ցանկացած սպառնալիք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031