Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին:

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասվում է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031