Բաժիններ՝

Իսրայելը Կիևին լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հանձնարարությամբ երկիրը լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային:

Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է հրապարակել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ ջրային համակարգեր կմատակարարվեն հարյուր հազարավոր մարդկանց Ուկրաինայի այն տարածքներում, որտեղ ջրային ենթակառուցվածքները վնասվել են ռուսական ռմբակոծություններից։

«Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հուլիսի 3-ին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին տեղեկացրել է, որ հանձնարարել է իր նախարարությանը Ուկրաինային ՄԱՇԱՎ-ի (Արտաքին գործերի նախարարությանը պատկանող Իսրայելի ազգային օգնության գործակալություն) միջոցով տրամադրել օգնության փաթեթ, որը կապահովի խմելու ջրի համակարգեր՝ ռուսական ռմբակոծություններից տուժած տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց սպասարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նաև հաղորդվում է, որ օգնության փաթեթը կֆինանսավորվի Իսրայելի արտաքին գործերի նախարարության բյուջեից:

«Այս օգնության փաթեթը միանում է մարդասիրական օգնությանը, որ Իսրայելը տրամադրել է Ուկրաինային 2022 թ. փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։ Որպես այս օգնության մաս՝ Իսրայելը գործարկել է «օդային և ցամաքային կամուրջներ» դեպի Ուկրաինա՝ մատակարարելով սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։

Պատերազմի սկզբում հիմնվել է դաշտային հիվանդանոց, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում ռմբակոծություններից տուժած շրջաններում բաշխվել են էլեկտրաէներգիայի հարյուրավոր մատակարարման բլոկներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031