
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները

Թուրքիայի զինված ուժերը Քոնիայում անցկացնում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները։ Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի օդային նախազգուշացման ու կառավարման համակարգերը, Բուլղարիան, Բրազիլիան, Մալազիան։ Մալին և Նիգերիան էլ մասնակցում են դիտորդի կարգավիճակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները պարզապես վարժանքներ չեն, ակլ նաև բազմազգ կամքի արտահայտություն՝ ուղղված տարածաշրջանային կայունության պահպանմանը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը վարժանքներին մասնակցել են «F-16» կործանիչներով, «KC-135R», «E-7T HİK», «ANKA-S», «Akıncı» անօդաչու թռչող սարքերով ու «F-4E/2020», «CN-235» ինքնաթիռներով։
ԱՄՆ-ն վարժանքներին մասնակցում է 12 միավոր «F-16»-ով, Ադրբեջանը՝ 2 միավոր «SU-25»-ով, Կատարը՝ 3 միավոր «Eurofighter»-ով, Հունգարիան՝ 3 միավոր «JAS-39»-ով, Սաուդյան Արաբիան՝ 6 միավոր «F-15»-ով, Հորդանանը՝ 3 միավոր «F-16»-ով, իսկ ՆԱՏՕ-ն՝ 1 միավոր «E-3A Awacs» ինքնաթիռով։