#ՀԻՄԱ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. ԵՐԹ` ԴԵՊԻ ԱԱԾ. #ՈՒՂԻՂ

Երևանում մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի: Կարապետյանի աջակիցներն ու հասարակ քաղաքացիները հավաքվել են Դիանա Աբգարի (Seasones-ի) այգում, որտեղից երթով շարժվելու են դեպի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է գործարարը:

Ակցիայի մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշները, «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ: Որոշ շապիկների վրա #Merdzevov հեշթեգ կա (մեր ձևով):

Ներկաների թվում են ձերբակալված գործարարի երեխաները, կինը, եղբորորդին և եղբայրը:

Ոստիկանությունը բազմաթիվ ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031