
Թեհրանը շարունակում է դիվանագիտության կողմնակից լինել. Իրանի փոխարտգործնախար

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին ABC News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը շարունակում է դիվանագիտության կողմնակից լինել և պատրաստ է նոր բանակցությունների, եթե ԱՄՆ-ն երաշխավորի, որ բանակցությունների ընթացքում ռազմական ուժ չեն կիրառելու։
Նա վերահաստատել է, որ Իրանն իրավունք ունի երկրի ներսում ուրան հարստացնել և այդ հարցում իր քաղաքականությունը չի փոխել , ու միակ բանը, որին պետք է հետևի ռազմականացման ուղղությամբ չգնալն է։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակին, ծավալներին առնչվող հարցեր։ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը նա գնահատել է լուրջ։