Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է նկատի ունենալ Էր Ռիադի հարթակը  ԱՄՆ-ի հետ նոր շփումների համար. Լավրով

Մոսկվան պատրաստ է նկատի ունենալ Սաուդյան Արաբիայի հարթակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ուղիղ շփումների դեպքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստ ենք նկատի ունենալ այդ հյուրընկալ, բարյացակամ հարթակը, ինչպես դա արդեն արեցինք փետրվարին (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ժամանակ)», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:«Ես հիմնվում եմ այն ​​​​հանգամանքի վրա, որ թե՛ մենք, թե՛ ամերիկացիները չափազանց հարմարավետ զգացինք մեզ, և եթե հետագայում նախատեսվեն նոր շփումներ, ապա, Վաշինգտոնի հետ համաձայնեցմամբ, անշուշտ, մենք նկատի կունենանք, այդ թվում նաև, Սաուդյան Արաբիան», – հավելել է նա:

Ինչպես հիշեցրել է Լավրովը, Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացրել է նա ինքը՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ միասին, իսկ ԱՄՆ-ն՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք պլանավորված էին Մոսկվայում, բայց անորոշ ժամանակով հետաձգվել էի ԱՄՆ-ի խնդրանքով, մնում են անորոշ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս