«Ես ոչ մի հանձնաժողովականի հետ, գոնե իմ ազատման օրվանց հետո, չեմ շփվել, բայց իմ տեղեկությամբ՝ այսօր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, ունի 4 անդամ․ 1 անդամի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի ընտրվում։ Օպոզիցիոն անդամի տեղն է թափուր․ չեն ընտրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Այլ փաստաբաններ են զբաղվում արբիտրաժով, բայց միջանկյալ որոշումը շատ նշանակալից է, և կառավարությունը պետք է ամբողջովին վերագնահատի այդ որոշումից հետո իր դիրքորոշումը:
«Արբիտրաժի պարագայում սկզբունքը հետևյալն է, որ ժամանակ առ ժամանակ կառավարություններն արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են: Ուստի, ժամկետների խնդիրն է այստեղ կարևորվում: Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է. պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, և վնասը կկրի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:
Պատասխանելով հարցին, թե տոնի խորհրդով պայմանավորված՝ հնարավո՞ր է արդյոք համերաշխություն Հայաստանում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ քրիստոնեական եկեղեցու ամենակարևոր խորհուրդը մեղքերից ու սխալներից ապաշխարելն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
«Մեզ մեղադրում են, որ անմեղության կանխավարկած ենք խախտում, հիմա դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, արբիտրաժով փողեր է, որ բաժանում եք արդեն: Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀ-ն արբիտրաժում պարտվելու է, ընդհակառակը՝ Հայաստանն էս վերջին մի քանի գործերով արբիտրաժում հաղթել է: Ո՞վ է ասել, որ ՀՀ-ն պարտվելու է, որ դուք էլ բյուջեի փողերն եք բաժանում»,- շարունակեց նա:
Կապուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ տեղ ունի՞ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը, որը սառեցված է՝ այսօր ասուլիսում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց լրագրողը։
Վարչապետի աշխատակազմն օրերս հերթական գնումն է կատարել՝ «գնում չկատարելով»․ 2018 թվականից ներմուծված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով աշխատակազմը 58 միլիոն 522.500 դրամ է ուղղել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Ծախսը դարձյալ վերաբերում է «ՍանիՏեքի»՝ արբիտրաժային տրիբունալ հասած գործին։
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պետությունը սեպտեմբերի 29-ին շուրջ 79 900 000 դրամ է հատկացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ ICSID-ին, «Արբիտրաժային տրիբունալի ծախսեր»-ի համար: Ծախս չհանդիսացող այս գնման պատվիրատուն վարչապետի աշխատակազմն է: Իսկ թե ի՞նչ ծախսեր է փակում պետությունը՝ առավել մանրամասն: