Վեհարանն ազատագրելու իդեա-ֆիքսը շաբաթներ շարունակ օրակարգ դարձրած Նիկոլ Փաշինյանը դրվագ-դրվագ հրապարակում է գործողությունների ծրագիրը, որով պատրաստվում է ոչ միայն Վեհափառ Հայրապետին փոխել, այլև Հայ Առաքելական եկեղեցու կանոնագիրքը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Վեհարանի դեմ այս ծրագրված օպերացիան այդ իշխանությունը չտալու, չզիջելու իր ճանապարհային քարտեզի կետերից ընդամենը մեկն է: Վեհարանի դեմ այս ծրագրվող արշավը երկրում հոգևոր քաոս ստեղծելու խնդիր է լուծում: Նիկոլը քացով օվերտոնի պատուհաններ է, որ բացում է, մենք ընդամենը հետահայաց արձագանքում ենք»:
«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց» Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության տալով Վեհարանն իր կույր հետևորդներով գրոհելու մեկնարկը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
«Որպես երկրի ղեկավար՝ ՀՀ Սահմանադրության ո՞ր հոդվածով եք առաջնորդվում՝ ՆՍՕՏՏ Տեր-Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ Ձեր գործողություններում»,- այսօրվա ասուլիսին լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
«Այդ մարդիկ, բացի այն, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, Մեծ պահք էլ չեն պահում: Դուք ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում իրենց, ես ընդամենը ասել եմ, որ առաջնորդելու եմ Վեհարանը իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետև քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է: Մարդիկ հարցնում են, ասում են, որ ասել եք՝ առաջնորդելու եք Վեհարանը ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու. այնպես, ինչպես Հայաստանը ազատեցինք Սերժ Սարգսյանից:
Վեհարանի վրա գրոհը նմանը չունեցող դեպք է, առավել ևս՝ հայկական պետականության պայմաններում։ Դա իրերի բնությունից դուրս ընկնող երևույթ էր, ծայրահեղ մի ակտ, որն իր արձագանքն ունենալու է դեռևս երկար։ Այն ամենը, ինչը երբևէ չի եղել, և մեկ անգամ տեղի է ունենում, դրա արձագանքը և բացասական հետևանքներն անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։
1938 թվականի ապրիլի 6-ին Խորհրդային պետանվտանգության գաղտնի գործակալները Վեհարանում, իր բնակարանում, խեղդամահ արեցին Խորեն Ա Կաթողիկոսին։ Սկզբում նրա մարմինը հուղարկավորվել է Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, իսկ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվեց Էջմիածնի Մայր տաճարի բակ։ Չնայած այս հալածանքներին, եկեղեցին պահպանեց իր ներքին կենսունակությունը՝ շնորհիվ հավատացյալ ժողովրդի աջակցության։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։