Բաժիններ՝

Ինչո՞ւ սատանան օձի միջոցով խաբեց մարդուն

Սատանան իր մեղքով թունավորված լինելով, և օձն էլ բնականից արդեն իսկ թունավոր է, այս պատճառով նրա միջոցով խաբեց մարդուն: Քանզի մի այսպիսի ամենաչար և դավաճանության գործի համար նրան պետք էր օձի նման սիրտը թույնով լեցուն, երեսի վրա սողացող և ուղիղ քայլելու անընդունակ մի կենդանի գործիք:

Մանավանդ, որ օձը բոլոր կենդանիներից ավելի խորագետ էր (Ծննդ Գ 1), նրա միջոցով հեշտությամբ կարող էր իր նպատակին հասնել:

Օրինակ՝ անիրավ մարդիկ, այլ անմեղ մարդկանց իրավունքը հափշտակելու համար, չարամիտ և ճարպիկ կեղծ վկաներ են իրենց հետ դատարան տանում, և ինչպես որ սատանան ի սկզբանե օձի բերանով Աստծո պատվիրանին հակառակ մեկնություններ տալով մարդուն խաբեց, այսպես էլ նա միշտ օձի նման թունավոր և չարամիտ եղողներին [իրեն] գործիք դարձնելով՝ շատերի համար աղետալի կորստյան պատճառ է դառնում, և աշխարհի ավարտին էլ, նեռի միջոցով շատ չարիքներ պիտի անի (Բ Թեսաղ. Բ 1,9):

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս