Պատժի նպատակը պատժվողից վերցնելն է այն լավը, որ ունի, նրան զրկելը այն լավագույն բանից, որի վրա է դրել հույսը, կամ էլ նրա անձին տանջանք տալն է: Բայց սատանան Աստծո ներկայությունից հենց սկզբից հեռացած, այնքան զարգացավ չարության մեջ, որ նրա գոյությունից բացի նրանից ետ վերցնելու այլ բան չմնաց, և հուսալու ոչ մի բարի բան կամ լավության նշույլ չկար, որից զրկվեր: Նմանապես արդեն իսկ հանգստություն չունի, որ նրան տանջանք տրվի, քանզի Աստծո արդար դատաստանով միշտ տանջանքի մեջ է:
Սատանան իր մեղքով թունավորված լինելով, և օձն էլ բնականից արդեն իսկ թունավոր է, այս պատճառով նրա միջոցով խաբեց մարդուն: Քանզի մի այսպիսի ամենաչար և դավաճանության գործի համար նրան պետք էր օձի նման սիրտը թույնով լեցուն, երեսի վրա սողացող և ուղիղ քայլելու անընդունակ մի կենդանի գործիք:
Օձերը նկատվել են մասնավորապես Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում: