Պատվիրանը նման է հարթված ուղիղ ճանապարհի, որով ընթացողը շուտ և չմոլորվելով հասնում է նախատեսված իջևանին. եթե պատվիրան չլինի, մարդը անկոխ և անհետք անապատում մոլորված ճանապարհորդի նման չգիտի գնալու ճանապարհը և հետևաբար իջևան էլ չի կարող հասնել: Մանավանդ, եթե պատվիրան չլինի, կամ Աստված մարդուն ստիպի Իր պատվիրանը կատարել, այն ժամանակ մարդը վարձի չի արժանանա և անասունների աստիճանի կիջնի ու կստորանա:
Սատանան իր մեղքով թունավորված լինելով, և օձն էլ բնականից արդեն իսկ թունավոր է, այս պատճառով նրա միջոցով խաբեց մարդուն: Քանզի մի այսպիսի ամենաչար և դավաճանության գործի համար նրան պետք էր օձի նման սիրտը թույնով լեցուն, երեսի վրա սողացող և ուղիղ քայլելու անընդունակ մի կենդանի գործիք: