Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելել է ադրբեջանական «ALLBUY LLC» և «MILK PRODUCTS LLC» արտադրողների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան՝ ընկերությունների կողմից Ռուսաստան իրենց արտադրանքի հետագա մատակարարումների նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդվել է ռուսական գործակալության կայքում։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի և նախարարության այլ ստորաբաժանումների հետ համակարգված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ Հանունում, ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողություններն ընդլայնելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Սարգսյանի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը:
Ավելի վաղ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտարարել էր, որ դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով աջակցել Լաթաքիայի գյուղական վայրերում հրդեհների մարման գործում:
AFP գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։
Նման պնդումների համար որևէ իրատեսական նախադրյալ չկա։ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունն ու գործողությունները ցույց են տալիս, որ թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական ճնշումը Հայաստանի վրա շարունակում է մնալ օրակարգում։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 530-ը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլում է: Այս մասին 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը:
Այն փաստը, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, և այն փաստը, որ այն իսկապես ունի նման զենք, երկու տարբեր հարցեր են: Տվյալները, որոնք մենք տրամադրել ենք, իրոք, զգայուն էին, քանի որ վկայում էին միջուկային ռումբի ստեղծման որոշակի ներուժի մասին: Բայց դա հիմք չի տալիս պնդելու, որ այդ ներուժը կիրականացվի
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:
«Շատ պարզ մեկ բան է հիմա տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը լծվել է իր վերարտադրությունն ապահովելու գործընթացին, բացատրեմ՝ ինչո՞ւ. Հայ Առաքելական եկեղեցին այն կայուն կառույցն է, որը դեմ է երկիրը տանուլ տալու իշխանությունների քաղաքականությանը, հիմա ուզում են ջարդել այդ կայուն կառույցը։ Կրկնում եմ՝ Փաշինյանն իր վերարտադրության հարցն է լուծում, արանքում նաև այլ հարցեր՝ աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած՝ մինչ այդ «միջանցքի» հարցը, և այդ ճանապարհին նա մեկուսացնում է իր դիմաց հայտնված ու դիմադրություն ցույց տվող անձանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը վաղն է՝ հուլիսի 10-ին։
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան, կա Ուկրաինայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու ցանկություն։
Առցանց կոնֆերանսի ձևաչափով ճեպազրույցի ժամանակ լրագրողները ուշադրություն են հրավիրել կուլիսներում առաջացած արտաքին աղմուկի վրա, որը տևել է մոտ 20 րոպե։
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ PKK-ի շարժման էջը փակված է:
Հունիսի 28-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Եկատերինբուրգում կալանավորվել են մի քանի անձինք, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ։ Նրանց ձերբակալությունը բացասական արձագանք է առաջացրել Բաքվում։
Պեսկովը շեշտել է՝ այդ ժամանակ Թրամփը նախագահ չէր, և արդյոք նա նման բան ասել է դոնորների հետ հանդիպմանը թե արդյոք դա կեղծ լուր է, ինքը չի կարող իմանալ։ Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը տարաձայնություններ չունեն ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու առումով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևոր ինքնությունը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի:
Նշենք, որ վաղն Աբու Դաբիում նախատեսված է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը:
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև գլխավոր միջնորդ համարվող պաղեստինա-ամերիկացի գործարար Բիշարա Բահբահի միջոցով նամակ է ուղարկել ՀԱՄԱՍ-ին։
«Իշխանությունների սկսած այս արշավն ընդդիմադիրների, Եկեղեցու նկատմամբ ինձ այլևս չի զարմացնում, շատ բան ինձ համար վաղուց պարզ էր, շատ վաղուց գիտենք, թե ինչ է արվում, ինչ օրակարգ են սրանք սպասարկում, և այդ հրահանգները որտեղից են գալիս՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այստեղ պետք է միայն մտածենք, թե ինչ խաղաղ ճանապարհով է պետք այս իշխանություններին վռնդել այն աթոռից, որի միջոցով այդ անձն իրականացնում է ինքնիրավչություն, զարմանք արտահայտելու այլևս ժամանակ չկա»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը։