Բաժիններ՝

Հռոմի պապը հանդիպել է Զելենսկիի հետ, պատրաստակամություն հայտնել ընդունելու ռուս-ուկրաինական բանակցությունները

Հռոմի պապ Լևոն XIV-ը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որն Իտալիայում է՝ հուլիսի 10-ին մասնակցելու Ուկրաինայի վերակառուցման շուրջ միջազգային համաժողովին։ Այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Լևոն XIV-ը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Հռոմի պապը Զելենսկիի հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։

Սա Զելենսկիի երկրորդ մասնավոր ունկնդրությունն է Լևոն XIV-ի մոտ՝ մայիսին կաթոլիկների քահանայապետի պաշտոնում նրա ընտրվելուց ի վեր։

AFP գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031