Բաժիններ՝

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031