Բաժիններ՝

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում ներառվել է ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում

Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման համակարգում ներառվել է ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։

«Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։

Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել ներմուծվող ապրանքների վրա»,- այս մասին նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031