ՀՀԿ ԳՄ անդամներն ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախցիների բռնի տեղահանման և Արցախի ամբողջական օկուպացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները նշել են, որ Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում են ՀՀԿ-ի համար առաջնային օրակարգի հարց և ըստ այդմ` ՀՀԿ-ն այս հարցում հետևողական քաղաքականություն է վարում:

ՀՀԿ ԳՄ-ից հանդիպմանը մասնակցել են Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Տիգրան Աբրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031