Բաժիններ՝

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ տարաձայնություններ չունեն. Պեսկով

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան, կա Ուկրաինայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու ցանկություն։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլում զգացողություն կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտնում, կամ, առնվազն, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեծանում են։

«Այստեղ տարաձայնություններ չկան։ Կա խնդիրն իսկապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու և դա շատ արագ անելու ցանկություն», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ 

ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու ջանքերի ֆոնին Ուկրաինային ռուսական նոր հարվածների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ «գոհ չէ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031