Տիրան Խաչատրյանի գործով Օնիկ Գասպարյանը չի հարցաքննվել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլում է: Այս մասին 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը:

«Այս պահի դրությամբ դեռ 2 վկա է կանչվել, վաղը ևս երկուսը կհարցաքննվի»,- նշեց նա:

Ավելի վաղ գրել էինք, որ վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

«ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ չի հարցաքննվել»,- հավելեց Արմեն Անդրիկյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս