Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի և նախարարության այլ ստորաբաժանումների հետ համակարգված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ արտաքսված անձանց թվում են Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Իսրայելի, Պակիստանի, Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիներ։

Գործող օրենսդրության հիման վրա արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031