Բաժիններ՝

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու նշաններ չի արձանագրել։

Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում։

«Այն փաստը, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, և այն փաստը, որ այն իսկապես ունի նման զենք, երկու տարբեր հարցեր են: Տվյալները, որոնք մենք տրամադրել ենք, իրոք, զգայուն էին, քանի որ  վկայում էին միջուկային ռումբի ստեղծման որոշակի ներուժի մասին: Բայց դա հիմք չի տալիս պնդելու, որ այդ ներուժը կիրականացվի», – նշել է Գրոսին:

Նա հավելել է, որ նույնիսկ եթե Թեհրանն ունենար նման մտադրություն, դրա համար կպահանջվեին «ամիսներ, գուցե, ավելի»:Գրոսիի խոսքով՝ «իրանցիներն ստիպված կլինեին հարստացված ուրանը վերամշակել մետաղի, ինչը դեռ չէին սկսել անել: 

«Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջ շարք շատ բարդ համակարգեր…. որոնք միաժամանակ պետք է լինեն բավականաչափ փոքր միջուկային մարտագլխիկի մեջ տեղավորվելու համար», –  բացատրել է նա:

Գրոսին նաև հրաժարվել է գնահատական տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմանը՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին՝ նշելով, որ ԱԷՄԳ-ի խնդիրն է պարզել  փաստերը և հաղորդել դրանց մասին: 

«Իսկ թե ինչպես դրանք կմեկնաբանեն պետությունների ղեկավարները, իրենց գործն է: Ես չեմ ցանկանում դատել այդ մասին», – ասել է գործակալության ղեկավարը: Բացի այդ, նա հերթական անգամ ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրները չեն կարող լուծվել ռազմական եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս