Բաժիններ՝

Դեղամիջոցը

Մի կին հիվանդության ցավից տառապում է: Բժիշկը գալիս է, բացում դեղերի իր հսկա տոպրակը և զանազան, գույնզգույն դեղեր հանում, տալիս հիվանդին, բայց ցավը չի թողնում, նույնիսկ սաստկանում է: Անհանգստացած տանտերը մեկ այլ բժիշկ է գտնում, որը մի քանի դեղահաբ է ընդամենն ունենում, որոնցից մեկը տալիս է հիվանդին ու նրան բժշկում:

Տանտերն ասում է.

– Մի բժիշկ գտա, որ բազմաթիվ, մեծ ու փոքր դեղեր ուներ, որոնց շատությամբ պարծենում ու հպարտանում էր, սակայն չկարողացավ դրանցից որևէ մեկով կնոջս օգնել: Բայց, ահա, դու եկար, որ մի քանի դեղամիջոց ունես և հիվանդությունից կնոջս փրկեցիր:

Բժիշկը լսում է և պատասխանում.

Կարդացեք նաև

– Ավելի լավ է քիչ ունենալ, բայց օգտակար, քան շատ, սակայն ոչ պիտանի փրկության համար:

Նույնը հոգևոր կյանքում է: Մի՛ կարծեք, թե ձեր կուտակած գիտելիքներն ավելին են, քան մի պարզ մարդու սիրո և խոնարհությամբ լեցուն հավատքի խոսքն ու գործը, որովհետև Աստված ոչ թե չափում է ձեր ունեցածի թվաքանակով, այլ հոգևոր խոնարհության որակով և չափով:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս