«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը», «Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի նահատակ-հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը», «Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արշամ Մանուկյանի քույրը», «Ծնվել են 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Մարտիրոսյանի զույգ քույրերը»․․․
Ուռուցքաբան-մամոլոգ Իրինա Կոչետովան խոսել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշների մասին:
Բոլոր այս և չթվարկված ողբերգական իրողությունները հնարավոր չէ անտեսել, թեև օբյեկտիվորեն շոկը ունենում է նաև հերքման, ժխտման փուլ։ Բայց այդ փուլն անցնելուց հետո դրանք պետք է ընդունել որպես մեր հանրային կյանքի նոր նորմեր, որոնք պահանջելու են միանգամայն այլ, մինչև սեպտեմբերի 19-ը եղած սոցիալական, կենցաղային, քաղաքացիական ու քաղաքական հարաբերություններից արմատապես տարբերվող վարքագծային մոդելներ ու վերաբերմունք։
Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ, ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։
«Բժիշկ ջան, կարո՞ղ ես այնպես անել, որ քնեմ»,- այս հարցով քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ են դիմում մասնագետներին՝ ասում է ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը։ «Ցավը տհաճ զգայական և հուզական փորձառություն է, որը կապված է կամ նմանվում է հյուսվածքների իրական կամ հավանական վնասմանը: Ցավը միշտ անձնական փորձ է, որի […]