Մի կողմից շեշտվում է այն, որ Իրանի հյուսիսային հատվածների դեմ իրականացված գործողությունների ժամանակ իսրայելական կործանիչներն օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից, մյուս կողմից ԻԻՀ ղեկավարությունից պահանջվում է հաշվեհարդար տեսնել Բաքվի հետ։
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կատարվում է նախաքննություն։
Իշխանական հայացքներով հայտնի մոդել Անիտա Հարությունյանը սոցցանցի էջում դժգոհություն է հայտնել՝ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին կալանավորելու համար։ Նա կոչ է արել մի մարդու նման հավաքվել ու գնալ պահանջել, որ նախկին թաղապետին ազատ արձակեն։
Իսրայելից տարհանման ցուցակներում կա գրեթե 4000 Գերմանիայի քաղաքացի, իսկ Իրանից՝ գրեթե հազար։ Քննարկվում են տարբեր տարբերակներ, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Այս պարագայում ևս դիմելու ենք ՀՀ դատախազությանը և ՀՀ իրավապահ մարմիններին՝ նմանատիպ դեպքերի նկատմամբ անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու կոչով։ Իրավապահ մարմինների լռությունն այս պարագայում կարող է դիտարկվել որպես թողտվություն և արդարացում նման երևույթների։
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով խորհրդակցությունների երրորդ փուլը չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Երիտասարդը, գողոնը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Իրանի պետական հեռուստատեսության գլխավոր գրասենյակի վրա Իսրայելի կողմից Թեհրանում հասցված հարվածի հետևանքով «մի քանի» աշխատակիցներ են զոհվել, հաղորդել է հեռուստաալիքը եթերում, գրում է BBC-ն։
Էդգար Ղազարյանը՝ իմպիչմենտի վերաբերյալ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունների մասին
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
ԻՄՊԻՉՄԵ՞ՆՏ, ԹԵ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Հայ առաքելական եկեղեցու վրա մեծ բեռ է դրված: Հոգևորականները իրենց պաշտպանելու կարիքը չունեն ռեժիմի հարձակումներից, նրանք դա գիտակցված են անում` իրական օրակարգից ՀԱԵ-ն դուրս դնելու համար:
Կատարվում է նախաքննություն
Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված իրավիճակին․
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ընթացքում անշարժ գույքի համալրում է ունեցել․ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է Կենտրոն վարչական շրջանում գնած բնակարանի մասին, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով։
Ժողովը գոհունակութեամբ ընդգծեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերը կազմակերպ են եւ կենսունակ: Հակառակ Միջին արեւելեան տարածաշրջանին մէջ զարգացող իրադարձութիւններուն, անվտանգային սուր խնդիրներուն, շրջանի մեր պատմական թեմերը կը շարունակեն իրենց աշխոյժ եւ ժողովրդանուէր գործունէութիւնը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի G7-ին Չինաստանի միանալուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Ռուսաստանը հույս ունի, որ Բոլիվիայի խորհրդարանը կհաստատի լիթիումի արդյունահանման պայմանագիրը։ Այդ նախագիծը կարևոր է երկրի ապագայի համար՝ անկախ նրանից, թե որ կառավարությունն է իշխանավարում երկրում։ Այդ մասին հայտնել է Բոլիվիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Վերչենկոն։
Հունիսի16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:
Ընդդիմադիր պատգամավորների այս գործելաոճը երկար շարունակվել չի կարող, քանի որ հեղինակազրկում է իրենց:
«Այս պահին էլ Արցախի նախագահի ինստիտուտը կա, սակայն նախագահի լիազորությունները կատարում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Այժմ քաղաքական քննարկում է տեղի ունենում, և մենք մասնագետների հետ, հիմնականում՝ սահմանադրագետների ու իրավագետների, փորձելու ենք լուծումը գտնել, թե ինչպես պետք է իրականացնենք այս գործընթացը, որը լրիվ կհամապատասխանի իրավական պահանջներին և կունենա քաղաքական մեկնաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Այս մասին նշվում է կառույցի տարածած հայտարարության մեջ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին, եթե ներկայիս ֆինանսական քաղաքականությունը մնա անփոփոխ։ Նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։