Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են վարձակալությամբ բնակված ամուսինները, որոնք հայտնաբերվել են։
uՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի տարածքին հարվածները, բանակցային գործընթացը և միջազգային օրակարգը։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին մանրամասներ է հայտնել։
Թուրքիան ստացել է 757.1 միլիոն եվրոյի չափով նոր ֆինանսավորում՝ ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման համար։
Այս փաստը շատ հարցերի պատասխան է տալիս։ Առաջիկայում այս թեմային անպայման կանդրադառնամ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն
Պարզվել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ նա գտել «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, որի պայթուցիչի օղակը անզգուշությամբ ձգելու հետևանքով ձեռքի մեջ պայթել է, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։
Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը:
Թող Աստված մեզ իմաստություն և շրջահայացություն տա՝ կործանարար այս խաղի կանոններին չենթարկվելու, տուրք չտալու, թշնամիններին ակամայից գործակից չդառնալու:
Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Հունիսի 4-ին Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրը Ջերմուկում անցավ առանձնահատուկ մթնոլորտում։
Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսելՅունիբանկի մասնաճյուղը: Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում:
«Այս մարդը ո՛չ օրենք գիտի, ո՛չ Սահմանադրություն, չոբան Չատին է։ Կներեք, էլի, բայց ինքը սրբազանների կամ կաթողիկոսի սեռական կյանքի պահա՞կն է, գուցե 24-ժամյա հսկողությո՞ւն է իրականացնում, սա աբսուրդ է»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Երբ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարն արձանագրում են լարվածության պահպանումը, պետք է լրջորեն հասկանալ, որ վտանգը տեսանելի է նաև գերտերությունների մակարդակում։ Նման հայտարարությունները սովորաբար վերլուծությունների և այլ աղբյուրների վրա հիմնված գնահատականներ են, հետևաբար՝ դրանք չպետք է ընկալել՝ որպես սովորական զգուշացումներ։
Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ AJET ավիաընկերությունը Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն և Անկարայի Էսենբողա օդանավակայաններից կսկսի ուղիղ չվերթներ դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։
Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Համաշխարհային ավիաընկերությունները կրկին դադարեցրել են Թել Ավիվից և դեպի Թել Ավիվ թռիչքները, այն բանից հետո, երբ Եմենի հուսիթ ապստամբների կողմից մայիսի 4-ին Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը ընկել է երկրի գլխավոր միջազգային օդանավակայանի մոտ, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածել Գազայի հատվածին, հաղորդում է Reuters-ը։
«Կարող են պահանջել, որ Փաշինյանը ԴՆԹ թեստ հանձնի՝ ադրբեջանցի չլինելն ապացուցելու համար, իսկ եթե պարզվի, որ, օրինակ, Փաշինյանը 60 տոկոսով ադրբեջանցի է, ապա նրան կձերբակալեն՝ որպես այլ ազգի գործակալ։ ՔՊ-ականներին կկալանավորեն՝ որպես այդ գործակալին սպասարկող։ Հետևապես, ՔՊ-ն հասկանո՞ւմ է, թե իրենց առաջնորդն ի՞նչ է անում»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով՝Փաշինյանը հակաեկեղեցական արշավով լուծում է իրեն հակադիր դաշտում կանգնած մարդկանց մեջ կասկածի որդը գցելու և այդ շարքերը նոսրացնելու խնդիրը։
Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մանսուր Յավաշն օրերս ելույթ է ունեցել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շրջանակում։ Յավաշը հայտարարել է, որ Անկարայում Թալեաթ փաշայի անունով հուշատախտակ են բացել։ Անկարայի քաղաքապետը Թալեաթ փաշայի նման «պետական այրերին» հիշելը որակել է որպես «պետական հիշողության» ապրեցում։ «Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Մեր Անկարայում՝ Թալեաթ փաշայի բուլվարում, […]
Թուրքական ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետի է ձերբակալել, հաղորդվում է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 17 այլ ներկայացուցիչների բերման ենթարկման մասին, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների՝ անցնում են կոռուպցիոն գործերով։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
`
Այժմ կոչով դիմում եմ ձեզ և հրավիրում եմ բոլոր այս գաղափարները կիսող մարդկանց միանալ մեր շարժմանը` «Արմենիա 2026»-ին: Եվ հիշեցնում եմ, որ սա մի վերկուսակցական հարթակ է, որի նպատակն է՝ 2026 թվականին իշխանության բերել այս գաղափարները կրող մարդկանց, ովքեր կստեղծեն մենքն առաջնահերթ համարող մեր երազանքների Հայաստան:
Բրիտանական BP plc նավթագազային անդրազգային ընկերությունը Ադրբեջանում նավթի արդյունահանումից բացի հեռանկարում նախատեսում է դիտարկել նաև «Ղարաբաղ» հանքավայրի գազի պաշարների յուրացման հնարավորությունը: Այս մասին Բաքվի էներգետիկ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանում ֆինանսների գծով փոխնախագահ Քոլին Ալանը։