Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Իրանի վրա այսօրվա լայնածավալ իսրայելական հարձակումն այս պետությանն այլևս փաստացի լեգիտիմ պատճառ է տվել միջուկային զենք ստեղծելու։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանը բալիստիկ հրթիռների նոր համազարկ է արձակել, հաղորդում է The Times of Israel-ը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է Իրանից հրթիռակոծման մասին:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Մերձավոր Արևելքը՝ մեծ պատերազմի շեմին. նոր ռիսկեր Հայաստանի համար․ Սուրենյանց
Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման խնդիրն էլ ավելի է սրվում, զուգահեռաբար տեղեկանում ենք՝ խնդրի առաջ են կանգնել նաև ծաղիկ արտահանողները։
Մենք սերտ համագործակցություն ունենք ԵՄ հետ, բայց մտադիր չենք ՌԴ հետ մեր կապերը խզել. Նիկոլ Փաշինյան
«Թող որևէ մեկն ինձ վկայակոչի մի օրենք, որտեղ գրված է, որ Կաթողիկոսն իրավունք չունի երեխա ունենալ: Եվ, ի վերջո, այստեղ մի խնդիր էլ կա, որ չպետք է անտեսել: Մենք ունենք բազմահազար զոհեր, ու պետք է խրախուսել ծնելիությունը, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Եվ մենք ոչ թե պետք է քննադատենք որդեծնությունը, այլ հակառակը՝ պետք է խրախուսենք»,- 168.am-ին ասաց Գևորգ Պետրոսյանը:
«Իրանի զինված ուժերը կգործեն ուժի կիրառմամբ։ Իսրայելը չի խուսափի այս հանցագործության հետևանքներից»,- քիչ առաջ արված ուղերձում հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Իսրայելի զինված ուժերը հերթական անգամ փորձել են գրոհել Իրանի Ֆորդո միջուկային կենտրոնը, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Ղոմ քաղաքի մոտ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։ Այժմ երկրում կան բազմաթիվ նման կայաններ։
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունը տապալելու՝ վարչախմբի հակասահմանադրական փորձերին, սադրիչների խմբեր հավաքագրելու մասին Փաշինյանի գրառումներին, նաև՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի՝ հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ հավաքին, և Սուրբ Էջմիածինն ամեն գնով պաշտպանելու վճռականությանն ու պատրաստակամությանը։
Թեհրանում տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթք և Իսրայելի ագրեսիան դատապարտող ցույց
Հանդիպմանը մասնակցել են երկրի արգործնախարարը, պաշտպանության նախարարը, բանակի գլխավոր շտաբի պետը և հետախուզության պետը:
«Բանակցություններ էին տարվում, բայց դրանք չէին տալիս այն արդյունքը, որն ուզում էր Իսրայելը։ Նման հարձակմամբ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց, որ շատ խորը հետախուզական աշխատանքով նախաատրաստված օպերացիայով կարող է փորձել Իրանին պարտադրել հրաժարվել միջուկային հզորություններից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։
Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում:
Վրաց-թուրքական Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման երկու դեպք։ Այս մասին հայտնում է aliq.ge-n։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ ԱՄՆ-ը շտապեց հայտարարել, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել, և, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ երկրում ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։