Նոր Հռոմի Lևոն 14-րդ պապը կարդինալներին ուղղված իր առաջին ուղերձում ասել է, որ արհեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է, գրում է apnews.com-ը:
Իրականությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
«ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը խաբել էին միջխորհրդարանական ֆրակցիաներից մեկի ղեկավարին ու չլինելով ԵԺԿ անդամ կուսակցության անդամներ, ներկայացել էին՝ որպես ԵԺԿ պատվիրակներ։ Բա ինչո՞ւ չեն պատմում, որ իրենց դահլիճից հանել են, որովհետև իրենք իրավունք չունեին այդտեղ գտնվել»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3, 3 նոկաուտ) ռինգ է վերադարձել 2024 թվականին աստղային ամերիկացի Ջարոն Էնիսից կրած պարտությունից հետո:
Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ:
Հնդկաստան–Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Քաթար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մինչև 2050 թվականը շուրջ 2,5 միլիարդ մարդ կունենա լսողության հետ կապված խնդիր, իսկ 700 միլիոնի մոտ կարձանագրվի լսողության կորուստ։ Որո՞նք են լսողության կորստի պատճառները, բուժման ի՞նչ եղանակներ կան։ Այս մասին զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։
Շարժայից եկող ինքնաթիռը տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24–ից։
Գրքի շնորհանդեսի ժամանակ Հակոբ Ղազանչյանը հիշեցրեց, որ 2019 թվականին ծավալուն ալբոմ էր լույս տեսել. Արցախի թատրոնի ամբողջ տարեգրությունն էր, սակայն 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ցավալի դեպքերից հետո Երևան կարողացել են հասցնել միայն 3 օրինակ՝ ողջ տպաքանակից։ Գիրքը հեղինակել է Կարինե Ալավերդյանը։
Օմանի մայրաքաղաք Մասկաթում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:
Բոլոր սահմանափակումների մոտ կեսը, որոնք ներառվելու են Եվրամիության կողմից նախապատրաստվող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթում, ձևակերպել է Ֆրանսիան։
Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսափում էր խոսել բյուջեի ընթացիկ հարկային եկամուտների վերաբերյալ։ Կառավարության նիստերը շոուների վերածելու սիրահար վարչապետը, որը նախկինում ամիսը չլրացած՝ հարկային մուտքերի ցուցանիշներ էր հրապարակում, «պատմական ու աննախադեպ» ռեկորդներ էր գրանցում, երկար ժամանակ հարկերի հավաքագրմանն ընդհանրապես մոտ չէր գալիս։ Բայց օրերս կրկին հիշել էր ու ֆեյսբուքյան գրառումով ավետել, որ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ այս տարվա հունվար-ապրիլին, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։
Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հայաստանում 2024/2025 ուստարվա սկզբին 82 աշակերտ կիսատ է թողել ուսումը։
Երկու ուղևորատար ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք Flightradar–ի տվյալներից։
Այսօր՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։
Մոբայլ խաղերը մեծ ազդեցություն ունեն երեխաների զարգացման, վարքագծի և առօրյա կյանքի վրա։ Դրանք կարող են ունենալ՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հետևանքներ՝ կախված բովանդակությունից, օգտագործման հաճախականությունից և վերահսկողությունից։
Այն որ Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի դասագրքի քարտեզներ այսպես ասած «վրիպակներով» են, Հանրային հեռուստաընկերության ինձ հետ բանավեճի եթերում խոստովանել է հենց ինքը՝ Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ այս գրառման քարտեզում որպես մասամբ ճանաչված միավորներ, իսկ գուցե պետություններ ներկայացված են Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ ահա Արցախի տեղը ընդամենը գրված է Ղարաբաղ:
«Լիվերպուլ»-ի եգիպտոսցի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գնահատել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու իր հնարավորությունները, գրում է armsport.am-ը։
Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։
Իտալիան 2,5 միլիարդ եվրո է նվիրաբերել Ուկրաինային ռազմական և հումանիտար կարիքների համար։ Այս մասին ասվում է այդ երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում, այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում:
Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ, գրում է apnews.com-ը:
Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։
Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը սկսվել է Մուսկատում։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Դժվար չէ հաշվել, թե ինչքան պիտի վճարվի 1 մլն ուղևորի համար փոխհատուցում տալու պարագայում. Միջին հաշվով՝ 40-45 մլն դոլար։ Այդ գումարը, բնականաբար, փողոցում ընկած չէ, պիտի վճարեն պետական բյուջեից ու քաղաքացիներից գանձվող հարկերից։
Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։