Բաժիններ՝

Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների մասին

Բոլոր սահմանափակումների մոտ կեսը, որոնք ներառվելու են Եվրամիության կողմից նախապատրաստվող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթում, ձևակերպել է Ֆրանսիան։

Այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Եվրոպացիներն իրենց հերթին արդեն մի քանի շաբաթ է, ինչ աշխատում են պատժամիջոցների նոր փաթեթի վրա, մենք դրան նպաստել ենք, իմ նախարարությունը նույնիսկ գործնականում ընդունված պատժամիջոցների փաթեթի սահմանումների կեսն է ձևակերպել»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս