Բաժիններ՝

Նոր Հռոմի պապն ահեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է որակել

Նոր Հռոմի Lևոն 14-րդ պապը կարդինալներին ուղղված իր առաջին ուղերձում ասել է, որ արհեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է, գրում է apnews.com-ը:

Պոնտիֆիկոսը կարծում է, որ արհեստական բանականությունը «խնդիրներ է ստեղծում մարդու արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության համար»։

Հռոմի Լևոն 14-րդ պապը նաև հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները: Նա կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։

Բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպմանը նա խնդրել է ավագ հոգևորականներին հաստատել իրենց հանձնառությունը 1960-ականներին Վատիկանի երկրորդ ժողովի կողմից ընդունված եկեղեցական խոշոր բարեփոխումներին։

Լևոն 14-րդ պապը նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1, մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ:

Կարդինալների կոնկլավը Հռոմի 267-րդ պապին ընտրել է մայիսի 8-ին: Լևոն 14-րդ պապը փոխարինում է Ֆրանցիսկոս պապին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս