
2018թ. դրությամբ մենք ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ, և դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան․ Սերժ Սարգսյան
Իրականությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին.
. «2018 թվականին մենք ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ, և այդ իրավիճակի մասին բազմաթիվ ապացույցներ կան»,
. «Ադրբեջանի ղեկավարը 2016 թվականին իր կառավարության նիստում հրապարակավ հայտարարեց, որ համանախագահները ստիպում են, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,
. «Երկրորդ անգամ` արդեն 44-օրյա պատերազմից հետո, Ալիևը Քաշաթաղից ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ եթե բանակցություններով շարժվեին, ապա այս հողը և կողքի շրջանը կմնար հայերին»,
. «Նույնիսկ իմ հրաժարականից հետո, 2019 թվականից սկսած մենք գոռում-գոչում էինք, ասում էինք, որ այսօրվա Հայաստանի կառավարիչներին համանախագահներն առաջարկություն են տվել, իսկ իրենք հրաժարվում էին»,
. «Բայց փոխարենն ի՞նչ արեցին այս մարդիկ. գնացին Մյունխենում մի տեղ նստեցին և ինչ-որ նոր սկզբունքներ սկսեցին խզբզել»,
. «Ակնհայտ է, որ այդպես էր լինելու, չէ՞, երբ մենք զգուշացնում էինք, ասում էինք, որ չի՛ կարելի այդպես վարվել»,
. «Այսպես թե այնպես, մենք հասել էինք մեր ժողովրդի, մեր երկրի համար բավականին բարենպաստ հանգուցալուծման, բայց, ցավոք սրտի, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բերեցին ողբերգության»: