Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը կրկնել է կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է։
Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:
Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
«Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես… Նրանք (ՌԴ-ն-Խմբ.) շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր… Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց թերակղզին տվել է Օբաման, Թրամփը չի տվել: Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեի՞ն, ինչպես Օբամայից: Ո՛չ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի», – ասել է ԱՄՆ նախագահը:
Տիկի՛ն Միասյան, վերադարձեք բնականոն հուն, թե չէ՝ ընդմիջում կհայտարարեմ. Վարդանյանը՝ Մինասյանի
Պակիստանի հետ 1960 թվականի Ինդոս գետի ջրերի շուրջ պայմանագրի կասեցման որոշումը թույլ է տալիս Հնդկաստանին ենթակառուցվածքային նախագծեր պլանավորել, բայց նրան հնարավորություն չի տալիս անհապաղ դադարեցնել գետի ջրերի հոսքը հարևան երկիր։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Հայաստանի Հանրապետությունում անցավ պետական մակարդակով առանց առանձնահատուկ միջոցառումների։ Սա, թերևս, անսպասելի չէր, քանի որ իշխող վարչախումբը փորձում է փոխել Ցեղասպանության հարցի վերաբերյալ հանրային ընկալումները՝ դրանից ամբողջությամբ դուրս բերելով պահանջատիրությունը՝ միջազգային ճանաչման, դատապարտման ու վերականգնողական արդարադատության ակնկալիքները։
Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 25-ին մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։
Տեղեկություն տվեք Փաշինյանի ամենախոշոր կոռումպացված գործի՝ ԱՆԻՖ-ի մասին. Թովմասյանը՝ Վարդապետյանին
Մարդիկ ամեն ինչ տեսնում են, մի «06» եք վերցնում ու ասում ՝ տեսեք հանձնեցինք պետությանը. Նազարյան
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
Պակիստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել։
Մարկ Ռյուտեն նաև նշել էր, որ տիեզերքում Մոսկվայի հնարավորությունները ներկայում հնացել են և չեն համապատասխանում արևմտյան տեխնոլոգիաների զարգացման մակարդակին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին փաստաբանական կողմը վկայի հարցաքննության կարգի մասով քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է արձանագրել ու բարձրաձայնել է այդ մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
#ՀԻՄԱ. Գլխավոր դատախազը ԱԺ-ում է. ներկայացնում է 2024թ. հաշվետվությունը. #ՈւՂԻՂ
Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:
«Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը,- հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով,- Քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, էսպես ասենք՝ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից էդ էշին ասում են՝ է՛շ, մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված՝ կամ «իշակ» են ասում, կամ «օսլիկ»»։
Մեզ հասցնում են սննկացման. առևտուր չկա. տնտեսվորող
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու փուլում և օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են իրենք շարժվելու: Իրենց հետ քննարկել եմ նաև իմ տարբերակները և նորից իմ աջակցությունը հայտնել: Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:
Քաղաքացիների մեծ մասը, այդ թվում՝ նաև ես, ովքեր համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, հիմա երանի ենք տալիս մեր մերժած ժամանակներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհեց է գլուխը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ավելի քան մեկուկես միլիոն հայեր համակարգված կերպով ոչնչացվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Դա ոչ թե պատերազմի հետևանք էր, ոչ էլ պատահական բռնության հետևանք. դա նախապես ծրագրված, սառնասրտորեն իրագործված հանցագործություն էր՝ ուղղված ամբողջ ժողովրդի վերացմանը։
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Նա այդ մասին հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։
Միջազգային իրավունքի եգիպտացի մասնագետ Մոհամեդ Հարպին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայկական հարցի կարևորությանը միջազգային իրավունքի տեսանկյունից։
Ժողովուրդը վրան է գալիս, հարցեր է բարձրացնում. այս վրանի կարևորությունը դրանում է. Իսրայելյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանում հանդիպեց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ՝ սկզբում՝ բաց, ապա՝ փակ ձևաչափով։
Նիկոլը մի կողմից՝ ճանաչում է, որ ցեղասպանությունը հետևանք է պատմական հայրենիքի կորստի, մյուս կողմից՝ մերժում է, որ այսօր դրա ճանաչման կամ փոխհատուցման պահանջ կարող է լինել
160 սուպերմարկետ բացած Նարեկ Նալբանդյանի հետևից չեն գնում, մեր քռչոտ խանութների հետևից են գալիս. տնտեսվարող
Սա ռեկետ է. տնտեսվարողը՝ Կառավարության քաղաքականության մասին