Հայկական հարցն արժանի է յուրօրինակ իրավական ուսումնասիրության. միջազգային իրավունքի եգիպտացի մասնագետ

Միջազգային իրավունքի եգիպտացի մասնագետ Մոհամեդ Հարպին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայկական հարցի կարևորությանը միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նա նշել է, որ Հայկական հարցը և հայերի դեմ իրականացված նողկալի ոճիրները մարդկության դեմ հանցագործության եզակի դեպք են՝ համատեղելով անարդարության և ճնշումների տարբեր ձևեր՝ բռնի տեղահանումից մինչև դիտավորյալ սպանություն և նվաստացուցիչ կենսապայմաններ։ 

«Ուստի Հայկական հարցն առաջին իրադարձությունն էր, որում օգտագործվեց «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» տերմինը, որը հզոր ցնցում առաջացրեց աշխարհակարգին և ողջ մարդկության արժանապատվությանը։

Կարելի է ասել, որ Հայկական հարցը համարվում է առաջին հերթին հումանիտար խնդիր, քանի որ դա պատճառ հանդիսացավ միջազգային տրիբունալ համակարգի ստեղծման, որի ժամանակ առաջացավ «մարդկության դեմ հանցագործություն» տերմինը և այդ հանցագործությունները պատժելու համար ընդունվեցին միջազգային օրենքներ։ Հայկական հարցը միջազգային արդարադատության և իրավունքի զարգացման գործում ունեցած կարևոր դերի շնորհիվ արժանի է քաղաքական դիրքորոշումներից անկախ յուրօրինակ իրավական ուսումնասիրության։

Տեսանյութեր

Լրահոս