
Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։
Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացնել է YoHealth հավելվածի ներուժը և արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը դրա զարգացման հեռանկարները և անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։ «Կարծում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ YoHealth-ը հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով իրականացնել անհատականացված խնամք, հոգ տանել առողջության մասին և վերահսկել վարքագծային փոփոխությունները», – ասել է Մեյ Մասկը։
Առողջապահական և սպորտային ոլորտում հայտնի և արդեն մեծ պահանջարկ ու ճանաչում ունեցող YoHealth հավելվածը ներկայացնում է տեխնիկական բազում հնարավորություններ՝ օգտատերերին առաջարկելով ֆիզիկական ակտիվության դիմաց պարգևներ։
Dubai AI Week-ի շրջանակում քննարկվել են նաև AI-ի ներկան, ապագան և դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Google DeepMind-ը, Microsoft AI-ը, NVIDIA-ն, OpenAI-ը։
Նախագծերը ներկայացրել են իրենց վերջին AI լուծումները, արհեստական բանականության միջոցով տվյալների վերլուծության մեխանիզմները և առողջապահական և սպորտային ոլորտների վրա դրանց ունեցած հսկայական ազդեցությունը։Համաշխարհային հաջողված հարթակների կողքին YoHealth հավելվածն առանձնացել է անձնական մոնիթորինգի, AI գործիքների և օգտատերերի վարքագծային վերլուծության տեխնիկական հնարավորություններով։
YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին ևս մեկ անգամ ամրապնդում է հարթակի դիրքերը՝ որպես առաջատար հավելված, և թույլ տալիս զարգացնել դրա հնարավորությունները՝ AI գործիքների կիրառմամբ։