Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձի օրը։
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:
«Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ», – Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումի շրջանակում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Տավուշի մարզի վերին հատվածի մեր դիրքերը դեռ նույն տեղում են, բայց սպասում են ականազերծման աշխատանքների ավարտին, որ սկսեն հանձնելը։ Այս մասին «Փաստինֆո»- ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մարզի բնակիչները վատ ակնկալիքներով, շունչները պահած, սպասում են, այսպես ասած, սահմանազտման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
2018 թվականի իշխանափոխությունից հետո 168.am-ը բազմիցս գրել է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում գերագույն հրամանատարի գործառույթներին, ռազմական գործին առնչվող տարրական նրբություններին ու գիտելիքներին, այն կարողություններին, որոնք պիտի ունենա հատկապես պատերազմող երկրի գերագույն հրամանատարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։
Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։
«Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխությունների վերաբերյալ։
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մեծ Բրիտանիան մտադիր է 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5,8 միլիարդ դոլար) ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի 27-րդ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հղումով այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Սպիտակ տունը պարզաբանել է, որ դրա նախորդ օրը հայտարարված 125%-ին պետք է ավելացվի մարտին սահմանված 20%-ը՝ կապված ֆենտանիլի արտադրության և մատակարարման հետ
Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Ուիթքոֆը կքննարկեն ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչը լավ հնարավորություն է՝ փոխանցելու Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Ծրագրին համապատասխանող շահառուները կարող են դիմումները ներկայացնել ապրիլի 22-ից։
Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 11-ի երեկոյան:
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ:
Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հոր հետ հեռախոսազանգերի ընթացքում նրանից բողոքներ չի ստանում, միայն ասում է՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե ինչ է կատարվում իրականում՝ դժվարանում է ասել։
Դատավորը ցույց տվեց՝ Հայաստանում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը. Ռոման Երիցյան
Չէի մտածում՝ կարդարացվեմ, բայց չեմ փոշմանում. Փաշինյանին կասեի՝ թող գնա, մեղավոր ես.Ալբերտ Առստամյան
Քըլըչին հարց են ուղղել նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու Ադրբեջանի կեղծ պահանջի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի Ալբերտ Առստամյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց արդարացման վերդիկտը՝ նշելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։