
Արմավիրի մարզում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «ՄԵԼՔ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։