Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա պապիկն արդարացվեց. հանցակազմ չկա

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի Ալբերտ Առստամյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց արդարացման վերդիկտը՝ նշելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։

Ալբերտ Առստամյանին մեղադրում էին 2024թ. օգոստոսի 23-ին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։

Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր քաղաքական դժգոհություն է հայտնել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն, ինչում մեղադրում է հենց Փաշինյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930