Տավուշում արդեն գիտեն, որ կհանձնվի «Վերին Ոսկեպար» կոչվող տարածքը, իսկ Աճարկուտ գյուղը կընկնի երեք կողմից շրջափակման մեջ. Կարեն Ղազարյան

«Տավուշի մարզի վերին հատվածի մեր դիրքերը դեռ նույն տեղում են, բայց սպասում են ականազերծման աշխատանքների ավարտին, որ սկսեն հանձնելը։ Այս մասին «Փաստինֆո»– ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մարզի բնակիչները վատ ակնկալիքներով, շունչները պահած, սպասում են, այսպես ասած, սահմանազտման աշխատանքներին։

Ըստ նրա՝ այս պահին շարունակվում են ականազերծման աշխատանքները Վերին Ոսկեպարում։

Կ.Ղազարյանի փոխանցմամբ՝ բավական մեծ տարածքում արդեն ավարտվել են ականազերծման աշխատանքները, այդ թվում՝ իր հայրենի Աճարկուտ համայնքում։

«Եկել հասել են Շամշադինի տարածաշրջան, այդ ճանապարհին էլ հատվածներ կան, որոնք կոչվում են Բարխուդարլու, Շորշուլու, դրանց են հասել, որից հետ սկսվելու է հանձնելու գործընթացը։ Ես, իհարկե, ասում եմ այն, ինչ խոսում են մեզ մոտ, քանզի սահմանազատման մասին տեղեկատվության մանրամասներին ծանոթ անձինք ավելի մանրամասն տեղեկություն չեն տարածում, բայց հստակ է ու Տավուշում արդեն գիտեն, որ կհանձնվի «Վերին Ոսկեպար» կոչվող տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Դրանից հետո Տավուշի Ոսկեպար համայնքն ու Լոռու մարզի վերին հատվածը կդառնան սահմանամամերձ, իսկ Աճարկուտ գյուղը կընկնի երեք կողմից շրջափակման մեջ,- ասաց նա՝ ավելացնելով,- Հատվածներ կան, որ հանձնելու են, դրանք Աճարկուտի անտառների կողմերն են, արոտավայրերը ևս հայտնվելու են թշնամու դիտակետում, ինչպես հիմա Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում է։ Թշնամին վերահսկելու է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի մի զգալի՝ մոտ 70-կմ հատվածը, ինչպես Կիրանցում 2-3 մ. հեռավորության վրա արդեն Ադրբեջան է և ընդամենը մի ժեշտից դարպասով են առանձնացրել։ Դա էլ բնակելի հատված է ու այդ պատճառով է փակվել, իսկ մյուս հատվածները փշալարերով է առանձնացված»։

Նոր սահմանազատումից հետ, տեղի բնակիչները դեռ չգիտեն, թե ճանապարհի երկայնքը ժեշտով կծածկեն, թե փշալար կանցկացնեն, բայց ճանապարհի մի կողմն արդեն Ադրբեջան է լինելու, ինչպես Կիրանցում։

«Տավուշով Վրաստան գնալը տեսականորեն հնարավոր է լինելու, բայց գործնականում՝ վտանգավոր, վերահսկելի թշնամու կողից։ Իիչու եմ այդպես ասում, քանի որ Կիրանցում, երբ ճանապարհը հանձնեցին ու նոր ճանապարհը կառուցեցին, ԱԱԾ-ն սկսեց զգուշացնել, որ ուշ ժամերին այդ ճանապարհից մարդիկ չօգտվեն՝ գերեվարման վտանգից խուսափելու համար, մարդկանց խորհուրդ էին տալիս Աճարկուտի շրջանցիկ ճանապարհով երթևեկել։ Ասում էին հնարավոր է բռնեն տանեն» , – ասաց Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս