
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում հավաքելով 14,683 միավոր` Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ:
Դավթյանը նախորդ 3 փուլերից երկուսի հաղթողն է:
Հայաստանի հավաքականից եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը, (օղակներ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):
Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-13-ին: