
Մեծ Բրիտանիան 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մտադիր է 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5,8 միլիարդ դոլար) ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի 27-րդ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Բրիտանիային, ապա մենք այս տարի 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կծախսենք Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, ինչն ամենամեծն է, քան երբևէ: Եվ այսօր ես հայտարարում եմ 350 միլիոն ֆունտ ստեռլինգի օգնության փաթեթի մասին», – Հիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Օգնության այս փաթեթի մեջ մտնում են ռադիոտեղորոշիչ համակարգեր, հակատանկային ականներ, հարյուր հազարավոր անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, Բրիտանիան 150 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կիևի ռազմական սարքավորումները վերանորոգելու և պաշտպանունակությանն օժանդակելու համար։