Բաժիններ՝

Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:

Խաչատրյանը քառորդ եզրափակիչում մրցեց և 9:0 հաշվով հաղթեց թուրք Էմրե Մուտլուին:Ավելի վաղ Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ էին դուրս եկել Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը:

Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 11-ի երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս