Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում նշել է, որ USAID-ը հանցավոր կազմակերպություն է, և եկել է այս կազմակերպության վերացման ժամանակը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է մինչև 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին. Մեքսիկան նույնպես հայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին:
Կարտոֆիլը օղակաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու չորս մասի բաժանեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
Արտաքին տեսքի անհետաքրքրության պատգամը: Հիսուս ծնվեց փոքր քաղաքի՝ Բեթղեհեմի և անարգված վայրի՝ Մսուրի մեջ, առանց երկրային տոնակատարությունների, ինչպես դրանք տեղի են ունենում մարդկանց մոտ: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ պատրիարքը, խոսելով Հիսուսի ծննդյան մասին, ասում է. «Իսկական մեծությունը հարստության, հագուստի, զարդարանքի և այլ նման բաների մեջ չէ, այլ առաքինություններով լցված հաղթական սրտի մեջն է»:
Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, հայտարարել է, որ «ափսոսում է» Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման համար։ ԱՄՆ նախագահը խոստացել է նմանատիպ միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի դեմ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի զբոսաշրջության վիճակագրական տվյալները։ Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտները 2023-ի համեմատ աճել են 8.3%-ով՝ կազմելով 61 մլրդ 103 մլն 419.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները հետազոտության ժամանակ հանգել են այն եզրակացության, որ ավելորդ քաշից ազատվելը մարդուն թույլ է տալիս տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել, մանավանդ եթե նա արդեն 50-ն անց է։
Որքան շատ են իշխանությունները խոսում տնտեսական բուռն զարգացումների, հազարավոր աշխատատեղերի ստեղծման, բազմաթիվ թափուր աշխատատեղերի առկայության մասին, այնքան գործազուրկների քանակն ավելանում է։
Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը թուրքական օպերացիա է. Արմեն Աշոտյան
ՀՀ առողջապահության նախարարին շրջապատել էին բժշկական կենտրոնների տնօրեններ, նախկին նախարարներ, բժիշկներ և այլն։ Այս մարդիկ, որոնք ունեն մեծ վաստակ առողջապահական բիզնեսում, գուցե հարցնեին նախարարին
«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։
Թուրքական «Ser Araştırma» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թե ում կընտրեն, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։
Փետրվարի 2-ին, ժամը 16։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ կարևոր է աշխարհը չբաժանել նոր առևտրային խոչընդոտներով, քանի որ գլոբալացումը ձեռնտու է բոլորին։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն են։
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հորդանանն արդեն հյուրընկալել է մի քանի միլիոն պաղեստինցիների, ևս տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում։ Երկու երկրներն էլ, ինչպես նաև արաբական մյուս պետությունները մերժում են պաղեստինցիներին Գազայից իրենց երկրներ վերաբնակեցնելու գաղափարը։
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:
Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։
Առաջնահերթություններից ելնելով՝ Հայաստանի Կառավարությունը պետբյուջեից շուրջ 39 միլիոն դրամ գումար է հատկացրել հասարակական մի կազմակերպության, որի անունը պահվում է գաղտնի։
Արդեն առնվազն երկրորդ ամիսն է` հանրապետությունում H1N1 ու հարակից վիրուսներ են պտտվում։ Էս վիրուսների ռեպլիկացիայի դեմ ամենաարդյունավետ պրեպարատը (նաև` կանխարգելման համար), Տամիֆլյուն է։
Վաղվանից մեզ են կպնում ուսանողներն ու աշխատողները. բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում փետրվարի 2/3-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 2-ին 17:00-ից մինչև փետրվարի 3-ը 14:00-ն կդադարեցվի Արշակունյաց 52 շենքի ջրամատակարարումը:
Կիևից և ամբողջ աշխարհից 250 ուկրաինացի երիտասարդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը լսել է նրանց վկայությունները և հայրենասիրության, երկխոսության և ներումի կոչ արել, հայտնում է Euronews-ը։
Երևանում` Ձոր 1 թաղամասի տներից մեկում, հրդեհ է բռնկվել
Պարտքերով այնքան են ծանրացրել պետական բյուջեն, որ եղած միջոցներն այլևս բավարար չեն դրանք մարելու համար։ Պարտքի որոշ ցուցանիշներն են արդեն վտանգավոր գոտում։ Ժամկետայնության «կարմիր լույսն» է սկսել վառվել։