Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի կամ անգլերենի տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի ապրիլի 28-ի N 388-Ա հրամանով հաստատված Հավելված N 3.1):
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 22-29-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 3-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 391040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ է:
Անձնական որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Մանրամասները՝ այստեղ։