Ու՞մ կընտրեն Թուրքիայում, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ

Թուրքական «Ser Araştırma» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թե ում կընտրեն, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարց է տրվել, թե ում կընտրեք երկրի նախագահ, եթե հիմա լինեն ընտրություններ։ Մասնակիցների 41.3%-ը տվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 46.2%-ը Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի անունը։

Ըստ սոցհարցման ցուցանիշների՝ Ստամբուլի քաղաքապետը 5 միավորով առաջ է անցել Թուրքիայի նախագահից։

«Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի մրցակցության դեպքում ում կընտրեիք» հարցին մասնակիցները պատասխանները բաշվել են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 40.8%
Մանսուր Յավաշ՝ 49%

Ըստ վերոնշյալ ցուցանիշների՝ Մանսուր Յավաշը 9 միավորով առաջ է անցել Էրդողանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728