Բայդենական վարչակազմի հետ աշխատող քաղաքական ուժերը, դերակատարները և կամակատարները մնացել են առանց հիմնական հենասյան և սնման աղբյուրի․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դ«անիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում նշել է, որ USAID-ը հանցավոր կազմակերպություն է, և եկել է այս կազմակերպության վերացման ժամանակը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի և հին վարչակազմի գաղափարախոսությունը և մոտեցումները իրար հետ որևէ կապ չունեն։ Հին բայդենական վարչակազմի հետ աշխատող քաղաքական ուժերը, դերակատարները և կամակատարները մնացել են առանց քաղաքական հիմնական հենասյան և սնման աղբյուրի։

Նոր վարչակազմի և հին վարչակազմի հովանավորության տակ եղած կառույցների և քաղաքական թիմերի միջև ջրերը խաղաղ չեն հոսելու, իսկ Փաշինյանական քաղաքական «all-in»-ը եղել է պարտված լիբերալիզմի ջատագովների վարչախմբի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս