Հրդեհ է բռնկվել Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին
Փետրվարի 2-ին, ժամը 16։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20։06-ին։ Այրվել է խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և Պրիվոլնոյե գյուղի 5 բնակիչ։



