Բաժիններ՝

Նիհարեք և խնայեք հազարավոր դոլարներ. հետազոտություն

Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները հետազոտության ժամանակ հանգել են այն եզրակացության, որ ավելորդ քաշից ազատվելը մարդուն թույլ է տալիս տասնյակ հազարավոր դոլարներ տնտեսել, մանավանդ եթե նա արդեն 50-ն անց է։

Խնդիրն այն է, որ ավելորդ քաշի դեպքում զգալիորեն ավելանում է սրտի եւ ուռուցքաբանական հիվանդությունների, դիաբետի զարգացման հավանականությունը, որոնց բուժման համար մարդիկ ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել։

Գիտնականները պարզել են, որ եթե 50 տարեկան մարդը նվազեցնի մարմնի զանգվածի գործակիցը ավելի քան 5 կետով, նա կարող է տնտեսել 36.278 դոլար՝ զուտ վերոնշյալ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու հաշվին։ Եվ այսպես, եթե մարդը լավ մարզավիճակ ունենա և առողջ լինի, նա ստիպված չի լինի գումարներ ծախսել ճարպակալումով պայմանավորված հիվանդությունների համար դեղորայքի ու բժշկական պրոցեդուրաների վրա։

Գիտնականների խոսքով՝ որքան քիչ գումար մարդիկ ծախսեն ավելորդ քաշով պայմանավորված հիվանդությունների բուժման վրա, այդքան շատ գումար կմնա ավելի հաճելի ծախսերի համար։ Գիտնականները հորդորում են, որ պետք է շատ գումար ծախսել մարզադահլիճ այցելությունների վրա, որը և ապագայում կխնայի ձեր ծախսված գումարի կրկնակին:

Կարդացեք նաև

Առողջ քաշ է համարվում մարմնի զանգվածի 25-ից ցածր գործակիցը։ Եթե այդ ցուցանիշը գտնվում է 25-ից 30-ի միջակայքում, ապա մարդը համարվում է ավելորդ քաշ ունեցող, իսկ եթե 30-ից բարձր է, ուրեմն նա արդեն ճարպակալում ունի։

Տեսանյութեր

Լրահոս